Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրախորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց են բարձրացրել

Եվրախորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց են բարձրացրել
03.10.2020 | 10:30

Եվրախորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից։


«Եվրապատգամավորները հարցնում են, թե ԵՄ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որ վերջինս դադարեցնի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը:

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ